ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է համացանցում տարածված խոսակցությունները, որոնց համաձայն կարող է դառնալ փարիզյան ակումբի նոր ավագը։
«Չարժե մտածել ավագի թևկապի մասին։ Այն ինքնակամ կգա, երբ դրա ժամանակը հասունանա։ Մեր թիմի ավագը Տիագու Սիլվան էր, որին փոխարինեց Մարկինյոսը։ Նա հիանալի է կատարում ավագի պարտականությունները։ Անգամ այդ հարցը քննարկելը անարգանք կլինի Մարկինյոսի նկատմամբ»,- նշել է Մբապեն։
Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։