Ա Սերիայի 34-րդ տուորւմ «Լացիոն» 1-2 հաշվով պարտվեց «Միլանին»։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։
«Մենք առաջին խաղակեսում ամեն ինչ տվեցինք։ Երկրորդ կեսում վճարեցինք ծանր շաբաթվա համար։ Մեր շատ խաղացողներ պատրաստ չէին 90 րոպե խաղալուն։
Խաղի ամենակարևոր պահին կոպիտ սխալ թույլ տվեցինք, որբ մրցակիցը պրեսինգի չէր դիմում։ Այս ամենը շատ է հիասթափեցնում»,- Սարիի խոսքերն է մեջբերում football-italia.net-ը։