«Միլանը» ցանկանում է իր կազմում պահել կիսապաշտպան Սանդրո Տոնալիին: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիները» Տոնալիին համարում են թիմի առանցքային խաղացող, միլանյան ակումբը ոչ մի դեպքում չի պատրաստվում վաճառել կիսապաշտպանին։
«Միլանը» պլանավորում է երկարաձգել պայմանագիրը աշխատավարձի բարձրացմամբ։ Ինքը՝ Տոնալին, «Միլանի» երկրպագու է և կցանկանար երկար ժամանակ մնալ ակումբում։
























































