ՊՍԺ-ն երեկ ոչ-ոքի խաղաց «Լանսի» հետ և ժամանակից շուտ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
Փարիզցիները 10-րդ անգամ հաղթեցին մրցաշարում և կրկնեցին «Սենտ Էտյենի» ռեկորդը։ «Մարսելն» ունի 9 տիտղոս։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը 34 տուրերում վաստակել է 78 միավոր և այս պահին 16 միավորով գերազանցում է «Մարսելին»՝ որը մնացած 5 խաղում կարող է վաստակել առավելագույնը 15 միավոր։
Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով չեմպիոնությունը «Լիլին»։