Կիլիան Մբապեն չի պատասխանել իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Ոչինչ չի փոխվել. հիմա ոչինչ չունեմ ասելու»,- մեջբերում է ՊՍԺ-ի հարձակվողին Gazzetta-ն։
Իր հերթին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ հարձակվողը դեռ չի պայմանավորվել ո՛չ «Ռեալի», ո՛չ ՊՍԺ-ի հետ։
23-ամյա խաղացողի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է այս ամառ։