Սերխիո Ռամոսը ՊՍԺ-ի կազմում նվաճել է իր առաջին տիտղոսը. 36-ամյա իսպանացին փարիզյան ակումբում իր առաջին մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։
«Սևիլիայի» սանը նախկինում ակումբային մակարդակով տիտղոսներ էր նվաճել միայն «Ռեալի» հետ։
«Սերուցքայինների» հետ 17 տարվա ընթացքում նա նվաճել է 22 տիտղոս, այդ թվում՝ 5 անգամ հաղթելով Լա Լիգան, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգան։
Իսպանիայի հավաքականի հետ Սերխիոն նվաճել է Աշխարհի գավաթն ու հաղթել Եվրոպայի երկու առաջնություններում։