Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, կայացավ Լիգա 1-ի 34-րդ տուրի ՊՍԺ-«Լանս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Այս խաղից հետո փարիզցիները ժամանակից շուտ նվաճեցին Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը։
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի համար, ով այս խաղում գոլի հեղինակ դարձավ, սա ակումբային մակարդակով առաջին տիտղոսն է ոչ «Բարսելոնայի» հետ։ Կատալոնացների կազմում արգենտինացին նվաճել է 35 տիտղոս:
Այս մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: