ՊՍԺ-ն նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը:
Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում փարիզյան թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Լանսի» հետ:
57-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով: 9 րոպե անց Մեսսին հեռվից կատարած գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ հյուրերը հակագրոհի արդյունքում խփեցին պատասխան գոլը:
Այս խաղից հետո ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 78-ի ու անհասանելի դարձավ մրցակիցների համար: