Անտուան Գրիզմանը նշել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտներին.
«Բրազիլիա, Արգենտինա, Իսպանիա և Ֆրանսիա.․․ Առջևում դեռ ժամանակ կա․․. Մենք լավ թիմ ունենք, 9 խաղ անընդմեջ չենք պարտվում։ Սա լավ նշան է։
Հաղթե՞լ աշխարհի երկրորդ առաջնությունն անընդմեջ. դա շատ բարդ խնդիր կլինի»,- ասել է «Ատլետիկոյի» հարձակվողը GQ-ին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է։