ՊՍԺ-ն դեռ փորձում է համոզել Կիլիան Մբապեին մնալ ակումբում։ Ինչպես հայտնում է Marca-ն, հարձակվողի մայրը Կիլիանի կրտսեր եղբոր՝ Իթանի հետ, ով հանդես է գալիս ՊՍԺ-ի ակադեմիայում, մեկնել է Դոհա։
Ֆրանսիական ակումբը լավատես է, քանի որ կարծում է, որ Կիլիանի մայրը կարող է առանցքային դեր խաղալ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։ ՊՍԺ-ն ցանկանում է երկու տարով երկարաձգել Մբապեի հետ պայմանագիրը։
Չնայած այս ամենին, Մադրիդի «Ռեալը» ևս մնում է լավատես և կարծում է, որ Կիլիանը չի փոխի ավելի վաղ կայացրած որոշումը։ Եթե նա տեղափոխվի իսպանական ակումբ, ապա կդառնա մադրիդյան գանդի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Ֆրանսիացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը։