ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ակումբից 2023 թվականի ամռանը և դիտարկում է կարիերան շարունակելու երկու տարբերակ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը չի բացառում Արգենտինա կամ ԱՄՆ տեղափոխվելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է վերադառնալ հարազատ «Նյուելս Օլդ Բոյս» կամ տեղափոխվել «Ինտեր Մայամի»:
Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։