Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն առաջիկա ամռանը կփոխի իր ակումբային գրանցումը։
Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
«Յուվենտուսը» հաջորդ մրցաշրջանում հույսը չի դնի Ալեքս Սանդրոյի վրա. թուրինցիները կդիտարկեն ֆուտբոլիստի վերաբերյալ տրանսֆերային առաջարկները:
Ալեքս Սանդրոն այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում Ա Սերիայում:























































