«Միլանը» ցանկանում է առաջիկա ամռանը համալրվել մի քանի աստղային ֆուտբոլիստով։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «ռոսոներիները» պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա ծախսել 300 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներն են «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլերը, «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն և «Լիլլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը։