«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, թե ակումբն ինչպիսի շանսեր ունի՝ այս մրցաշրջանում չորս տիտղոս նվաճելու։
«Խոսելով այս թեմայի մասին՝ մեր շանսերը չենք մեծացնելու։ Դուք չեք լսի այն պատասխանը, որը ցանկանում եք։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը ցույց տվեց, թե ինչքանով են քիչ մեր շանսերը։
Երեք օրից խաղալու ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը հաղթեց այն տուրում, որում «Տոտենհեմը» և «Արսենալը» պարտվեցին։ Այս երեք թիմերի մեջ պայքար է գնում Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար, այնպես, որ նրանք ներդնելու են իրենց բոլոր ուժերը։
Առջևում շատ դժվար խաղեր ունենք «Էվերթոնի», «Վիլյառեալի», «Նյուքասլի» հետ։ Դժվար, թե կարողանանք հաղփել այս բոլոր խաղերում»,- մարզչի խոսքերն է մեջբերում մերսիսայդցիների պաշտոնական կայքը։