Նապոլիի ղեկավարությունը վերանայել է իր վերաբերմունքը Դրիս Մերտենսի նկատմամբ: Այս մասին հայտնում է Radio Kiss Kiss-ը: Բելգիացուն նոր պայմանագիր կառաջարկվի՝ չնայած 35 տարեկան է:
Ի սկզբանե իրավիճակն ավելի բարդ էր պայմանագրում ավտոմատ երկարաձգման կետի պատճառով։ Ենթադրվում էր, որ ակումբը չի ակտիվացնի այն, իսկ ֆինանսական մասը խաղացողին չի բավարարում։ Այժմ «Նապոլին» առաջարկում է նոր գործարք՝ բարելավված պայմաններով։
Մերտենսը Նապոլիի պատմության լավագույն ռմբարկուն է.