«Յուվենտուսը» երկարաձգել է Խուան Կուադրադոյի հետ պայմանագիրը։
Կոլումբացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբում կմնա մինչև 2023 թվականը։ Այս մասին տեղեկացնում է «Յուվենտուսի» կայքը։
33-ամյա ֆուտբոլիստը «Յուվեի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 262 խաղի, խփել 24 գոլ ու դարձել 53 արդյունավետ փոխանցման հեղինակ։