ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Պոնոմարյովը մեկնաբանել է այն փաստը, որ 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում Ռուսաստանի հավաքականը միայն կկարողանա խաղալ չեզոք կարգավիճակում` առանց ազգային օրհներգի և դրոշի, եթե Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը հաստատի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) որոշումը:
«Մենք պետք է լուծենք այդ հարցը: Նման բաները չպետք է թույլատրվեն: Նրանք նստել են մեր գլխին: Մի՛ մասնակցեք մրցույթներին ընդհանրապես, ցանկացած վայրում: Թող իրենք մտածեն: Անցկացնենք մեր մցաշարերը: Ու վերջ: Նրանք լկտիացել են, սրիակները» — մեջբերում է Պոնոմարյովին Ազգային լրատվական ծառայությունը:
WADA-ի գործադիր կոմիտեն դեկտեմբերի 9-ին զրկեց ՌՈՒՍԱԴԱ-ին իր կարգավիճակից: Ռուս մարզիկները չորս տարով կարող են կորցնել ազգային դրոշի ներքո օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնություններում մրցելու իրավունքը, իսկ Ռուսաստանը չի կարող է անցկացնել խոշոր միջազգային մրցաշարեր: