«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն գոլային փոխանցումներով հավասարվել է Լիոնել Մեսսիին 2022 թվականին։
Ֆրանսիացի կիսապաշտպանը մեկ գոլային փոխանցում է կատարել Լա Լիգայում «Բարսելոնայի»՝ «Լևանտեի» դեմ խաղում (3:2):
Դեմբելեն այս տարի կատարել է ինը գոլային փոխանցում՝ լավագույնը Եվրոպայի թոփ 5 լիգաներում՝ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ մեկտեղ։
Արգենտինացին նույնպես 9 փոխանցում է կատարել 2022 թվականին: