Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԿՖՖ) մամուլի ծառայության ղեկավար Գուլմիրա Շուտանովան արձագանքել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզիչ Գրիգորի Բաբայանի՝ ազգային հավաքականը գլխավորելու մասին լուրերին։
«Կարո՞ղ է Բաբայանը գլխավորել Ղազախստանի հավաքականը․․․ սպասեք պաշտոնական տեղեկատվությանը»,- Sport24-ին ասել է Շուտանովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 42-ամյա մասնագետ Գրիգորի Բաբայանը Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ ունի: Այժմ Բաբայանը ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկու օգնականն է։ Բաբայանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա մայիսի վերջին։
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի երկարաձգի պայմանագիրը Անդրեյ Կարպովիչի հետ, ով թիմը գլխավորել է Մոլդովայի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի խաղում, որի արդյունքներով պահպանել է իր տեղը C դիվիզիոնում։