Մեկ տարի առաջ այս օրը «Լոռի ՖԱ»-ն հայտարարեց VBET Հայաստանի պրեմիեր լիգայից դուրս գալու և իր գոյությունը դադարեցնելու մասին։Մեկ տարի անց Լոռի ՖԱ Green Power ֆան շարժման հիմնադիրները ներկայացրել են ակումբի նոր երևակայական մարզաշապիկը.
«Ցանկանում ենք ազդակ ուղարկել ֆուտբոլային հանրությանը և ցույց տալ ,որ ակումբը մեծ դեր է ունեցել բոլոր լոռեցի ֆուտբոլասերների կյանքում և չի մոռացվել։
Մարզաշապիկը կթողարկվի սահմանափակ քանակությամբ,իսկ վաճառքի և մնացյալ մանրամասների մասին տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։
Ոչինչ դեռ չի ավարտվել»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ: