ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել։ Սոցցանցերից մեկում տեսանյութը հրապարակել է արգենտինացի ֆուտբոլիստի կինը՝ Անտոնելա Ռակուցոն։
«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն իր տան բակում ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել որդիների՝ Տյագոյի, Մատեոյի և Չիրոյի հետ։ «Թող երեխաները հաղթեն»,- մակագրել է Մեսսիի կինը տեսանյութը։
























































