Թուրքական «Բեշիքթաշը» մտադիր է թիմի կազմում պահել դարպասապահ Լորիս Կարիուսին, ում իրավունքները պատկանում է «Լիվերպուլին»։ Այս մասին հաղորդում է Liverpool Echo-ն։
Կարիուսի գործող վարձակալությունը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ թուրքական ակումբը պատրաստ է առաջիկա ամռանը 10 միլիոն եվրո վճարել գերմանացի դարպասապահի համար:
Հավելենք, որ Թուրքիայի ընթացիկ մրցաշրջանի մասնակցած 19 խաղերում նա 24 գնդակ է բաց թողել ու 6 չոր հանդիպում է անցկացրել։