ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պատրաստ է մտածել Ա Սերիա վերադառնալու մասին, հայտնում է Football Italia-ն։
Ենթադրվում է, որ դարպասապահը դժգոհ է Կեյլոր Նավասի հետ մրցակցությունից և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում նրա սխալից հետո քննադատությունից։
Այս մրցաշրջանում դարպասապահը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում և բաց է թողել 17 գնդակ։
23-ամյա իտալացու գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։























































