«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն աջակցել է ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ովքեր ֆրանսիական Լիգա 1-ի՝ «Բորդոյի» դեմ խաղում երկրպագուների կողմից վիրավորանքների են արժանացել:
«Ինչպես միշտ, ֆուտբոլը հիշողություն չունի: Ես միշտ ձեզ հետ եմ: Ես նրանց շատ եմ սիրում»,- գրել է Սուարեսը՝ հրապարակելով Մեսսիի և Նեյմարի լուսանկարը:

Ամեն անգամ, երբ հարձակվողները ստանում էին գնդակը, երկրպագուները սուլում էին նրանց: Երկրպագուները նաև վիրավորական բացականչություններ էին անում նրանց հասցեին:
Սուարեսը Մեսսիի և Նեյմարի հետ հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն չի պահի Նեյմարին, եթե նրա համար լավ առաջարկ ստանա: Մեսսին, իր հերթին, կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի հայրը կապ է հաստատել կատալոնական ակումբի ղեկավարների հետ՝ քննարկելով Լիոնելի հնարավոր վերադարձի հարցը:
























































