Լա Լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» 4-0 հաշվով հաղթեց «Օսասունային»։
«Կապտանռնագույնների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆեռան Տոռեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը և Ռիկի Պուչը։
Կատալոնական ակումբը վաստակեց 51 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական։ «Օսասունան» 35 միավորով 11-րդ տեղում է։