«Սպարտակի» դեմ տոնած հաղթանակից հետո «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է տպավորություններով։
«Տուգանային իրացնելու ժամանակ, երբ տեսա, որ պատի տակ պառկած խաղացող չկա, անմիջապես որոշեցի` պետք է ներքևից հարվածեմ։ Բառերով չեմ կարող նկարագրել զգացմունքներս, բայց մենք այլ ելք չունեինք, քան պայքարելը։ Լեգեոներների հեռանալուց հետո ավելի շատ ենք հավաքվել և կենտրոնացել։