VBET ՀՊԼ 20-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» իր միավորների քանակը հասցրել է 47-ի և ՀՊԼ մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն 8 միավորով 9-րդ տեղում է:
Այսօր Երևանի «Փյունիկը» Վայքի «Արևիկ» մարզադաշտում հյուրընկալվել էր «Նորավանքին» և 2-1 հաշվով հաղթանակ տարել:
























































