Մարտի 7-ից 9-ը Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։
Հավաքի ընթացքում հրավիրված ֆուտբոլիստների շրջանում անցկացվող սելեկցիայի արդյունքում ընտրվելու են այն լավագույնները, որոնք հետագայում կձևավորեն Մ-14 տարեկանների հավաքականը։
Այս առիթով պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Ավոյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկ Սիմոնյանին, Էրիկ Օթարյանին, Արտակ Քարամյանին, Ալբերտ Ղարիբյանին, Ավետ Կասպարովին, Աշոտ Ոսկանյանին, Գոռ Մկրտչյանին, Էդվին Մկրտչյանին, Հայկազ Եղիազարյանին, Տիգրան Հարությունյանին, Սամվել Մովսիսյանին, Նուբար Գիշյանին, Սամվել Դավթյանին, Հայկ Ստեփանյանին, Սեյրան Շահինյանին, Համլետ Ումրեյանին, Արթուր Սահակյանին, Հարություն Ղարիբյանին և Սարգիս Գասպարյանին։
























































