«Միլանը» պայքարում է «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուիի տրանսֆերի համար:
«Ռոսոներիներն» արդեն առաջարկ են արել 24-ամյա խաղացողին, հայտնում է De Telegraaf-ը: Մի քանի ամիս առաջ նա արդեն մերժել էր «Միլանի» առաջարկը։
Մազրաուիի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է: Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան»:
Հիշեցնենք, որ ամռանը Մազրաուին կդառնա ազատ գործակալ։
























































