2021/22 մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկից առաջ «Ուրարտու-2»-ի կազմը ինչպես համալրվեց մի քանի ֆուտբոլիստով, այնպես էլ մի քանիսը հեռացան թիմի շարքերից, գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մասնավորապես, «Ուրարտուի» երկրորդ թիմ են վերադարձել ակումբի սաներ Պետրոս Մանուկյանը, որը ժամանակավորապես հանդես էր գալիս ԲԿՄԱ-ի կազմում, և Գրիգոր Հովհաննիսյանը։
Թիմի պաշտպաններից էլ Ռուբեն Աբրահամյանը ժամանակավորապես ելույթները կշարունակի ԲԿՄԱ-ում, իսկ Էրիկ Ամիրխանյանը այսուհետ հանդես կգա «Փյունիկ Ակադեմիայի» կազմում։























































