Ա Սերիայի 27-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Նապոլիին»։
62-րդ րոպեին նեապոլցիների առաջատար և ավագ Լորենցո Ինսինյեն բացեց հաշիվը։ Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Պեդրոն խփեց պատասխան գոլը։ Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին Ֆաբիան Ռուիսը հաղթանակ պարգևեց հյուրերին։
«Լացիոն» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Նապոլին» 57 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։