Ա Սերիայի 27-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի 1-0 հաշվով հաղթեց «Սպեցիային»։
Տանտերերը ամբողջ երկրորդ կեսն անցկացրին 10 հոգով, քանի որ առաջին կեսի վերջում երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց Կելվին Ամիանը։ Ավելացված ժամանակի 7-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով «գայլերին» հաղթանակ պարգևեց Թեմի Աբրահամը։
Հյուրերի կազմում հանդիպման մեկնարկից խաղադաշտում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված ժամանակի երկրորդ րոպեին։
«Ռոման» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ «Սպեցիան» 26 միավորով 16-րդ տեղում է։