Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Հայաստանի 2021 թվավականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին «Կադիսի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
«Դա շատ մեծ պատիվ է ինձ համար՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը։ Մեն ունենք շատ որակյալ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Եվ այդ ֆուտբոլիստներից ես եմ ընտրվել, և դա շատ մեծ պատիվ է ինձ համար, շնորհակալ եմ բոլորին այդ մրցանակի համար»,- ասել է Հարոյանը։