Վոլեյբոլի Ազգերի լիգայի հանդիպումները կտեղափոխվեն Ռուսաստանից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի (FIVB) կայքը։
FIVB-ն կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին Ռուսաստանում կայանալիք այլ միջոցառումների հետ կապված, ներառյալ 2022 թվականի երկրորդ կեսին նախատեսված տղամարդկանց աշխարհի առաջնությունը:
Տղամարդկանց Ազգերի լիգայի հանդիպումները պետք է անցկացվեին հուլիսի 5-ից 10-ը Կեմերովոյում, կանանցը՝ հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ուֆայում։
Կարդացեք նաև՝ Մրցաշարեր՝ որոնք չեն կայանա Ռուսաստանում։