Երևանի «Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերել թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության շուրջ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Այսպիսով, սերբ ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթները երևանյան ակումբի կազմում:
Դիմիտրիյե Պոբուլիչն «Արարատին» էր միացել է 2021 թվականի սկզբին: Նա բոլոր մրցաշարերում «Արարատի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Դիմիտրիյե Պոբոլուչին մեծ պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:
«Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, մարզիչներին, ինչպես նաև ողջ պրոֆեսիոնալ անձնակազմին, բժշկական անձնակազմին, մեդիա թիմին, երկրպագուներին և բոլոր մարդկանց, ովքեր սերտորեն աշխատում էին թիմի հետ: Հաջողություն և ամենայն բարիք ապագայում»,- մեջբերում է ֆուտբոլիստին երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։