Լեհաստանի առաջնության 23-րդ տուրում «Պոգոնը» Շեցինում 0:3 հաշվով պարտվեց Պոզնանի «Լեխին»:
Հյուրերը երեք գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը տանտերերի կազմում մասնակցեց երկրորդ խաղակեսին:
Այս պարտությունից հետո «Պոգոնը» նահանջեց երկրորդ հորիզոնական՝ տեղը զիջելով «Լեխին»: Վերջինս մրցաշարային աղյուսակը գլխավորում է 48 միավորով և 2 միավորով է առաջ «Պոգոնից»: