ՀՊԼ 19-րդ տուրում «Նորավանքը» Երևանում մրցել է «Ուրարտուի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը բացել է Ջոնել Դեսիրեն՝ 17-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: 76-րդ րոպեին Էբերտը հավասարեցրել է հաշիվը ու «Նորավանքին» փրկել պարտությունից:
Խաղավարտին՝ 87-րդ րոպեին, «Ուրարտուն» մնացել է 10 հոգով: «Նորավանքը» ևս խաղն ավարտել է 10 հոգով:
Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 20-ի և մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Նորավանքը» 11 միավորով 8-րդ տեղում է:
























































