Փետրվարի 17-ից 27-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտու-2»-ը շարունակում է նախապատրաստվել Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերսկսմանը:Հավաքի շրջանակում «Ուրարտուի» երկրորդ թիմն այսօր կանցկացնի երրորդ ստուգողական հանդիպումը:
«Ուրարտու-2»-ը կմրցի «Ռոստով-2004»-ի հետ, իսկ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:30-ին:
«Ուրարտու-2»-ն արդեն անցկացրել է նախատեսված չորս ստուգողական հանդիպումներից երկուսը` մրցելով «Ռոստով-2005» (0-1) և «ԲՄԱ Ռոստով» (0-5) թիմերի հետ:























































