Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վիլյառեալն» ընդունել է «Յուվենտուսին» և 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Թուրինյան թիմի կազմում միակ գոլի հեղինակ Դուշան Վլահովիչը կիսվել է տպավորություններով.
«Հիանալի էր գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայում նորամուտիս խաղում, ինձ համար սա շատ էմոցիոնալ պահ է: Իհարկե, ես չեմ կարող ամբողջովին բավարարված լինել, քանի որ մենք չկարողացանք հաղթանակի հասնել:
Երկրորդ կեսում մենք փորձեցինք նույնքան լավ խաղալ, բայց միշտ չէ, որ մրցակիցը թույլ է տալիս անել այն, ինչ դու ցանկանում ես: Շնորհավորում եմ նրանց ոչ-ոքիի առթիվ:
Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել: Մենք լավ խաղ անցկացրինք և լավ շանսեր ունեինք հաղթելու համար: Որոշակի հիասթափություն կա, բայց պետք է կենտրոնանալ հաջորդ խաղի վրա»,- սերբ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
























































