Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի ավարտի պատվին «Одноклассники» սոցիալական ցանցը կազմել է Ռուսաստանի ամենաքննարկվող չեմպիոնների և 2022 թվականի խաղերի մրցանակակիրների վարկանիշը։
OK-ում ամենաշատը քննարկվել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան, ով թիմային մրցաշարում ոսկի է նվաճել և հայտնվել դոպինգ սկանդալի կենտրոնում։ Լավագույն եռյակում են նաև դահուկորդ Ալեքսանդր Բոլշունովը, ով Պեկինում դարձել է եռակի օլիմպիական չեմպիոն, և ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ալեքսանդրա Տրուսովան։
Ռուսաստանի հավաքականի ամենաքննարկված մարզիկների տասնյակը.
1. Կամիլա Վալիևա (գեղասահք)
2. Ալեքսանդր Բոլշունով (դահուկավազք)
3. Ալեքսանդրա Տրուսովա (գեղասահք)
4. Աննա Շչերբակովա (գեղասահք)
5. Նատալյա Նեպրյաևա (դահուկավազք)
6. Դենիս Սպիցով (դահուկավազք)
7. Անաստասիա Միշինա (գեղասահք)
8. Ալեքսանդր Գալյամով (գեղասահք)
9. Նիկիտա Կացալապով (գեղասահք)
10. Վիկտորյա Սինիցինա (գեղասահք)