Ռուս գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովան շնորհակալություն է հայտնել ամերիկացի Նաթան Չենին՝ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ աջակցության խոսքերի համար։ Նա համապատասխան գրառում է կատարել իր Instagram-ի story բաժնում։
«Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար»,- գրել է Տրուսովան՝ կցելով Ռաֆայել Հարությունյանի սանի՝ Չենի հետ տեսանյութ, որտեղ ամերիկացի գեղասահորդը նրան անվանել է իր ընկերը և հաջողություն մաղթել Պեկինում ելույթից առաջ։
Այս տեսանյութում Չենը ելույթից առաջ հաջողություն չի մաղթել ռուս մյուս գեղասահորդներին՝ Աննա Շչերբակովային և Կամիլա Վալիևային։ Նա ասել է նաև, որ Տրուսովայի հետ է միայն ընկերություն անում։
Տրուսովան Պեկինում նվաճեց արծաթե մեդալը՝ զիջելով միայն Շչերբակովային։ Նա չորրորդն է ազատ ծրագրից առաջ: Չենը Պեկինում ոսկի է նվաճել տղամարդկանց մենասահքում։