Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին դարձել է Իտալիայի 2019 թվականի լավագույն մարզիչ, հաղորդում է Football Italia-ն:
62-ամյա մասնագետը արժանացել է «Ոսկե Նստարան» մրցանակին:
Գասպերինիի գլխավորությամբ «Ատալանտան» նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է Հռոմի «Լացիոյին»: Բացի այդ, թիմը հնարավորություն ստացավ մասնակցելու Չեմպիոնների լիգային:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» դուրս է եկել այդ հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իսպանական «Վալենսիային»: