Փետրվարի 17-ից 27-ը «Ուրարտու-2»-ը ուսումնամարզական հավաքի կմեկնի։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
10-օրյա հավաքը կանցկացվի Ռուսաստանի Սոչի քաղաքի LOO-ARENA մարզահյուրանոցային համալիրի տարածքում։ Հավաքի շրջանակներում թիմը նախատեսում է 4 ստուգողական հանդիպում անցկացնել։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ խաղերի հետ կապված մանրամասները կտեղեկացնի ավելի ուշ։























































