Պեկին 2022-ի շրջանակում տեղի ունեցավ հոկեյի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունը։
Շվեդիայի հավաքականը երկու անպատասխան տափօղակ ուղարկեց Կանադայի դարպասը։ Գոլերով աչքի ընկան Լուկաս Վալմարկը և Անտոն Լանդերը։ Կիսաեզրափակչում շվեդները կմրցեն Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի հավաքականի դեմ։
Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում ուժերը կչափեն Սլովակիան և Ֆինլանդիան։