«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հրաժարվել է գլխավորել «Սալերնիտանան»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական ակումբի ղեկավարները ցանկանում են Պիռլոյին նշանակել այսօր պաշտոնից հեռացրած Ստեֆանո Կոլանտուոնոյի փոխարեն։
Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետը հրաժարվել է առաջարկից, քանի որ ցանկանում է գլխավորել այլ ակումբ։ Հիշեցնենք, որ «Սալերնիտանան» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է վերջին՝ 20-րդ հորիզոնականը։
























































