«Վանը» հերթական նորեկն ունի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմի նորեկը պաշտպան Սիլվիո Գուտիերեսն է: Էկվադորցի 29-ամյա ձախ պաշտպանը մինչ այս հանդես է եկել միայն հայրենիքում:
Սիլվիոն դարձել է Էկվադորի Պրեմիեր լիգայի չեմպիոն 2019 թվականին «Դելֆինի» կազմում: Նա իր ակտիվում նաև ունի 2 հանդիպում Լիբերտադորեսի գավաթում:
Ըստ Transfermarkt-ի, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 250 հազար եվրո։























































