Փետրվարի 9-ի առավոտյան «Ուրարտուին» են միացել դարպասապահ Արսեն Բեգլարյանը և պաշտպան Էդգար Գրիգորյանը, որոնք առողջական խնդիրների պատճառներով թիմի անձնակազմի հետ չէին մեկնել Սոչի:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստներն արդեն սկսել են մարզվել ու նախապատրաստվել Մինսկի «Դինամոյի» դեմ առաջիկա ստուգողական հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին։
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» Սոչիում անցնող հավաքի ընթացքում արդեն մեկ ստուգողական խաղ է անցկացրել՝ մրցելով տեղի «Սոչի II» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:























































