«Սամպդորիայի» մամուլի ծառայությունը հայտնել է հարձակվող Սեբաստիան Ջովինկոյի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստն ազատ գործակալ էր, ուստի ջենովական ակումբը ոչ մի գումար չի վճարել նրա տրանսֆերի դիմաց։
Ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմանները չեն բացահայտվել։
35-ամյա Ջովինկոն նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում», «Էմպոլիում», «Պարմայում», կրկին «Յուվենտուսում», «Տորոնտոյում» և «Ալ Հիլալում»։ Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
























































