Ուսումնամարզական հավաքակի շրջանակում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց «Սոչի II» թիմի հետ։
Հանդիպումը տեղի ունեցավ «Սոչի» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Երևանյան ակումբի կազմում գոլով աչքի ընկավ Ջոել Դեսիրեն։
Ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուն» ևս մեկ հանդիպում կանցկացնի․ մրցակիցը կլինի Մինսկի «Դինամոն»։























































