«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ֆերան Ռևերտերը կհեռանա իր պաշտոնից։
Նա հայտնել է ակումբի նախագահ Ժոան Լապորտային, որ ցանկանում է լքել զբաղեցրած պաշտոնը անձնական և ընտանեկան պատճառներով:
Նա կլքի իր պաշտոնը, երբ ակումբը նոր աշխատակից ընդունի այս պաշտոնում։
Ռևերտերը զբաղեցրել է «Բարսելոնայի» գործադիր տնօրենի պաշտոնը 2021 թվականի հուլիսի 1-ից։
























































